Ժան-Յուգ Անգլադ
Ժան-Յուգ Անգլադ ֆր.՝ Jean-Hugues Anglade | |||||
---|---|---|---|---|---|
Ժան-Յուգ Անգլադ «Սեզար» մրցանակաբաշխության ժամանակ | |||||
Ծնվել է | հուլիսի 29, 1955 | ||||
Ծննդավայր | Թուար | ||||
Կրթություն | Բարձրագույն ազգային դրամատիկ արվեստների կոնսերվատորիա | ||||
Քաղաքացիություն | Ֆրանսիա | ||||
Մասնագիտություն | Ֆրանսիացի դերասան | ||||
Ակտիվ շրջան | 1977 | ||||
Պարգևներ և մրցանակներ | |||||
|
Ժան-Յուգ Անգլադ[1][2] (ֆր.՝ Jean-Hugues Anglade, հուլիսի 29, 1955[3][4][5], Թուար), ֆրանսիացի դերասան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժան-Յուգ Անգլադը ծնվել է 1955 թվականի հուլիսի 29-ին Թուարում, Ֆրանսիայի արևմուտքում։ Դերասանական հմտություններին վարպետացել է Ֆրանսիայի ազգային բարձր կոնսերվատորիայի դրամատիկական արվեստում։ 1982 թվականին հայտնվել է մեծ էկրանին, խաղացել է Պերա Լարիի «L’Indiscrétion» ֆիլմում։ Երկրորդ դերը խաղացել է Պատրիսա Շերոյի «Վիրավոր մարդը» նկարում, «Սեզար» մրցանակաբաշխությանը արժանացել է առավել շատ հեռանկարներ ունեցող դերասանի կոչմանը։ 1948 թվականին Ժան-Յուգ Անգլադը խաղացել է Լյուկ Բեսոնի «Ընդհատակյա» փոքր դրվագում, որը 13 անգամ արժանացել է «Սեզար» մրցանակին, այդ թվում նաև երկրորդ պլանի լավագույն տղամարդու դերի համար։
Անգլադը հանրաճանաչ է դարձել Ժան-Ժակ Բենեկսի «37 և 2 լուսաբացը» ֆիլմում գլխավոր դերի համար, որը առաջադրվել է նաև «Օսկարի», «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում։ 1990 թվականին դերասանը շարունակել է համագործակցել Բեսոնի հետ, խաղալով նրա «Նիկիտա» թրիլլերում, իսկ 4 տարի անց հայտնվել է այդ ռեժիսորի գլխավոր էպիզոդիկ դերերում։ Ժան-Յուգ Անգլադը այդ նույն տարում խաղացել է Ռոջեր Էվրիի «Սպանել Զոին» դրամայում և Պատրիսա Շերոյի «Մարգո թագուհին» պատմական ֆիլմում։ Ֆրանսիայի թագավոր Կառլ 9-րդ դերը բերել են նրան «Սեզարի» 1 մրցանակը երկրորդ էկրանի լավագույն տղամարդը անվանակարգ, որը նա հաղթեց։
Այդ հաղթանակից հետո դերասանի կարիերան անկում ունեցավ։ 1966 թվականին նա իր անձնական սցենարով նկարահանեց «Տոնկա» ֆիլմը, որը չունեցավ մեծ հաջողություններ։ Այդ նկարահանումների ժամանակ նա ծանոթացավ Պամելա Սուի հետ, որը հետագայում դարձավ նրա կինը։ 2001-2002 թվականներին նա պարգևեց դերասանին երկու որդի։
Հիմնական ֆիլմագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակը անվանում | Դեր |
---|---|---|---|
1983 | Վիրավոր տղամարդը | L’Homme blessé | Անրի (ֆր.՝ Henri) |
1985 | Ընդհատակյա | Subway | Ռոլլերр (ֆր.՝ Le Roller) |
1986 | 37 և 2 առավոտ | 37°2 le matin | Զորգ (ֆր.՝ Zorg) |
1987 | Սիրուց տանջվածը | Maladie d’amour | Կլեման Կոտրել (ֆր.՝ Clément Cotrel) |
1989 | Հնդկական նոկտյուրն | Nocturne indien | Կսավե (ֆր.՝ Xavier) |
1990 | Նիկիտա | Nikita | Մարկո(ֆր.՝ Marco) |
1994 | Մարգո թագուհին | La Reine Margot | Կառլ 9-րդ (ֆր.՝ Charles IX) |
1994 | Սպանել Զոին | Killing Zoe | Էրիկ (ֆր.՝ Éric) |
1994 | ЛԼեոն | Léon | կամեո |
1995 | Նելլի և միս Արնո | Nelly et Monsieur Arnaud | Венсан Гранек (ֆր.՝ Vincent Vincent Granec) |
1996 | Առավելագույն ռիսկ | Maximum Risk | Սեբաստիան (ֆր.՝ Sébastien) |
2003 | Հեշտ է ուղտին | Il est plus facile pour un chameau… | Պիեր (ֆր.՝ Pierre) |
2004 | Հաշվի առնելով կյանքը | Taking Lives | Դյուվալ (ֆր.՝ Duval) |
2009 | Հալածանք | Persécution | խելագար (ֆր.՝ Le fou) |
Պարգևներ և առաջադրումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Մրցանակ | Կատեգորիա | Կինո | Արդյունք |
---|---|---|---|---|
1984 | Սեզար[6] | Ամենախոստումնալից դերասան | Վիրավոր տղամարդը | Առաջադրված |
1984 | Լավագույն դերասան | Ընդհատակյա | Առաջադրված | |
1987 | Լավագույն դերասան | 37 և 2 առավոտ | Առաջադրված | |
1990 | Լավագույն տղամարդը դերի համար | Հնդկական նոկտյուր | Առաջադրված | |
1995 | Երկրորդ էկրանի լավագույն տղամարդ դերասան | Մարգո թագուհի | Հաղթանակ | |
1996 | երկրորդ էկրանի լավագույն տղամարդ դերասան | Նոլլի և Պարոն Արնո | Առաջադրված | |
2010 | Երկրորդ էկրանի լավագույն տղամարդ դերասան | Հետապնդում | Առաջադրված |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ֆրանսիայում գնացքի մեջ տեղի ունեցած հրաձգության պատճառով վիրավորվել է նաեւ “León” ֆիլմի դերասանը
- ↑ Հարձակում Ամստերդամ-Փարիզ գնացքի վրա. վիրավորվել է հայտնի ֆրանսիացի դերասան Ժան-Յուգ Անգլադը(չաշխատող հղում)
- ↑ Discogs — 2000.
- ↑ filmportal.de — 2005.
- ↑ Who's Who in France (ֆր.) — Paris: 1953. — ISSN 0083-9531; 2275-0908
- ↑ «Jean-Hugues Anglade». Académie des César. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 17-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ժան-Յուգ Անգլադ IMDb կայքում (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժան-Յուգ Անգլադ» հոդվածին։ |
|